ԱՄՆ նախագահի խորհրդականը Ալիևի հետ զրույցում սա հմանին ռա զ մական տեղաշարժերը անպ ատասխանատու և ս ադր իչ քայլ է անվանել

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Սպիտակ տունը: Հեռախոսազրույցների ընթացքում Սալիվանը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը՝ Հարավային Կովկասում հաստատելու խաղաղություն, անվտանգություն ու բարօրություն:

«Նա մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին լարվածության դեպքի առիթվ և շեշտել, որ ռազմական տեղաշարժերը չդեմարկացված սահմանների մոտ անպատասխանատու և սադրիչ քայլեր են: Նա ողջունել է երկու կողմերի միջև շարունակվող շփումները և երկու առաջնորդների հանձնառությունը՝ խնդիրը կարգավորելու խաղաղ ճանապարհով»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

ԱՄՆ նախագահի խորհրդականը անհրաժեշտ է համարել երկու երկրների կողմից միջազգային սահմանների դեմարկացիայի վերաբերյալ պաշտոնական քննարկում իրականացնելը: Նա ևս մեկ անգամ վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը՝ հասնելու տարածաշրջանային հաշտեցման ինչպես երկկողմ հարաբերությունների միջոցով, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր:

Понравилась статья? Поделиться с друзьями: