Ահա, թե ինչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա մի քանի օրերի ընթացքում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մայիսի 1-ի ցերեկը, 2-ին 5-6-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Մայիսի 2-4-ին առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ի ցերեկը կնվազի 7-8 աստիճանով, 2-4-ին՝ աստիճանաբար ցերեկը նույնքան կբարձրանա:

Հանրապետության տարածքում՝

Երևան քաղաքում՝ Մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 5-6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ: Մայիսի 3-4-ին գիշերը և կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: