«Ալիևն ինչ-որ տեղ ճիշտ է, որ ճանապարհը փակել են հայերը». զո հված զինծառայողների ծնողները Սյունիքում են

Զոհված զինծառայողների ծնողներն, ովքեր դժվարությամբ հասել են Սյունիք, ահազանգում են, որ ճանապարհներին տեսել են՝ ինչպես են զինվորներին ավտոբուսներով դիրքերից իջեցնում ու տանում Երևան: «Ալիևն ինչ-որ տեղ ճիշտ է, որ ճանապարհը փակել են հայերը: Որովհետև հիմա մեզ մեր ուժային կառույցներն են

արգելում՝ առաջ գնալ ու տեսնել՝ ինչ է կատարվում: Ժողովուրդ, այստեղ հարցն այլևս Արցախը չէ: Ուշքի՛ եկեք, եզրակացություններ արե՛ք, մեզ ոչ ոք չի օգնելու, ընդամենը հեռադիտակով դիտարկելու են ու զեկուցելու»,- ասաց զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: