Ազատվեք մեջքի, ուսերի ցավերից, արյան բարձր ճնշումից, գլխացավերից, և մի շարք այլ խնդիրներից։ Պարզապես պետք է ճիշտ դիրքով քնել․ փորձեք և համոզվեք ինքներդ

Հիվանդություններ, որոնց բուժման համար ուղղակի պետք է ճիշտ դիրքով քնել․․․Մեջքի ցավ, ուսերի ցավ, բարձր ճնշում ու ոչ միայն։ Խորը և առողջ քուն անհրաժեշտ է բոլորին։ Քնած ժամանակ մեր մարմինը հանգստանում է, իսկ ուղեղը վերամշակում ինֆորմացիան և ազատվում ավելորդից։ Մեծամասամբ, երբ չկան որևէ հիվանդույթուններ, մարդուն անհրաժեշտ է քնել 7-9 ժամ՝ լիարժեք հանգստանալու համար։ Սակայն քչերը գիտեն, որ առողջ լինելու և որոշակի հիվանդություններից ազատվելու համար պետք է ընտրել նաև քնելու ճիշտ դիրք։

1․ Մեջքի ցավերի դեպքում

Մեջքի ցավերից մեկընդմիշտ ազատվելու համար անհրաժեշտ է պառկել մեջքի վրա և ծալած սրբիչ դնել գոտկատեղի տակ։ Սրբիչի չափն ընտրեք ինքներդ՝ կախված զգացողություններից։ Լրացուցիչ սրբիչ կարող եք դնել նաև ծնկների տակ։

2․ Ուսերում ցավի դեպքում

Այս դեպքում արգելվում է պառկել հիվանդ հատվածի վրա, քանի որ այդպես միայն ավելի վատ կլինի։ Քնելու համար պետք է 3 բարձ․ մեկը պահել ծնկներով, մյուսին դնել գլուխը, երրորդն էլ գրկել ձեռքերով։ Քնել միայն առողջ կողմի վրա։

3․ Հարբուխի ժամանակ

Եթե կա քթի փակվածություն, մարդիկ չեն կարողանում հանգիստ քնել։ Այդ դեպքում կարող եք քնել վեր բարձրացրած գլխով։ Դրա համար մի քանի բարձ դրեք միմյանց վրա, բայց հիշեք, որ մեթոդի օգտագործումը կարող է հանգեցնել պարանոցի ցավերի, այնպես որ օգտագործեք այն միայն հիվանդ ժամանակ։

4․ Գլխացավերի դեպքում

Փորձեք գլխի երկու կողմերից բարձեր դնել, որպեսզի չպտտեք գլուխը։ Հաճախ գլխի անհարմար դիրքն է դառնում գլխացավերի պատճառ։

5․ Բարձր ճնշման ժամանակ

Բժշկական հետազոտություններին համաձայն, ավելի հեշտ կլուծվի բարձր ճնշման խնդիրը, եթե դեմքով դեպի ներքև քնեք։ Այսինքն, եթե ունեք բարձր ճնշում, քնեք որովայնի վրա։

6․ Մարսողական խնդիրներ

Ձախ կողքի վրա քնելը նվազեցնում է որովայնի ցավերի առաջացումը՝ մարսողական խնդիրներ ունեցող մարդկանց մոտ։

Ապրեք առողջ

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: