Ադրբեջանցի զինվորականից նռ նակը խլ ելով՝ պա յթեցրել է իրեն

Այսօր ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանի մա հվան հիշատակի օրն է: Տարոնը ծառայել է Ջերմուկի զորամասում։ 2021թ․ նոյեմբերի 16-ին նա, գերության մեջ նռնակը խլելով ադրբեջանցի զինվորականից, պայթեցրել է իրեն, մեծ վնասներ պատճառելով ադրբեջանցի զինվորականներին։

Ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանի մարմինը 2021թ․ նոյեմբերի 17-ին հատուկ չվերթով Բաքվից Երևան է տեղափոխել Ռուսաստանի հարավային օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը։ Վերջինս, դիակը հանձնելով, փոխանցել է ադրբեջանցիների հետեւյալ խոսքերը. «Տարոնը հերոս էր, նրան հուղարկավորեք հերոսի նման»։

Նշենք, որ 31-ամյա Տարոն Սահակյանն ամուսնացած էր, իր խնամքին ուներ 7-ամյա զավակ։ Տարոն Սահակյանը հուղարկավորված է հայրենի Ոսկեվան գյուղում, իսկ Տարոնի եղբայրներից ավագը՝ Ռոմանը, ծառայում է սահմանապահ զորամասում, սպա է, փոքր եղբայրը՝ Տիգրանը, զինվորական բժիշկ է։

Понравилась статья? Поделиться с друзьями: