Ադրբեջանցիները Ջերմուկից ու Իշխանասարից հետ չեն քաշվել, չկա նման բան․ Դավիթ Թորոսյան

«Հանուն Հայ զինվորի» ՀԿ ղեկավար Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․ «Ընկերներ, տեղեկությունները թե ադրբեջանցիները Ջերմուկից ու Իշխանասարից հետ են քաշվել` կեղծ են, չկա նման բան։ Եթե նման բան լիներ, վստահաբար, ՊՆ-ն

մեծ ուրախությամբ առաջինը կտարածեր այդ լուրը։ Նման իրավիճակներում, երբ չի բացառվում սահմանի որևէ հատվածում հերթական միջադեպը կամ գործողությունը լինի, ու ինֆորմացիոն դաշտը նման կեղծ տեղեկություններով է լցվում, դա լավ բանի չի բերելու։

Փորձեք պահպանել զգոնություն և սթափություն, ինչքանով որ այս խառը ժամանակներում հնարավոր է։ Եթե որևէ նոր զարգացում լինի սահմանային իրավիճակի վերաբերյալ, գրառում կանեմ, եթե չէ` արդեն առավոտյան կամեոփենք գիշերը։ Աստված պահապան մեր հայրենիքին»։

Понравилась статья? Поделиться с друзьями: