Ադրբեջանցիները Շուռնուխ գյուղից երեխա են գո ղացել և բ ռնաբ արել․․․

«Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը «Նոյան Տապան» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ սահմանին լինում են միջադեպեր, որոնց մասին իշխանությունները տեղեկատվություն չեն տրամադրում, որպեսզի հնարավոր լինի խոսել ադրբեջանցիների

հետ խաղաղ համակեցության մասին։ Նա հայտարարել է, որ պա տերազմից հետո ադրբեջանցիները Շուռնուխ գյուղից երեխա են տարել և բ ռնաբա րել․ «Ինչպես կարելի է խոսել խաղաղությունից, եթե գալիս են Շուռնուխ գյուղից երեխա են տանում, բռ նաբա րում են և հետ են բերում»,-ասել է Ղուկասյանը՝ ավելացնելով, որ այս մասին իշխանությունները գիտեն, բայց թաքցնում են։

Տեղեկությունը ճշտելու համար ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցեց Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանի հետ, որը հերքեց տարածված լուրը․ «Նման բան չկա, կեղծ լուրեր են տարածում։ Բացառում և հերքում եմ, հավատացնում եմ ձեզ, ես գյուղում եմ, նման դեպք չի եղել»,- նշեց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է եղած լինի, բայց ինքը տեղյակ չլինի դրանից, համայնքապետը պատասխանեց․ «Ընդամենը 35 տնտեսություն է, եթե որևէ բան է լինում, առաջիններից մեկը բնականաբար ես եմ, որ իմանում եմ։ Աստված չանի, եթե նման բան լինի»,- ասաց Հակոբ Արշակյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: