Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով անդրադառնում է Հայաստանի ԱԳՆ-ի՝ օգոստոսի 11-ի հայտարարությանը։

Հիշեցնենք՝ հայկական ԱԳՆ-ն իր հաղորդագրությունում նշել էր. ​​«Ադրբեջանական կողմն իր ագրեսիվ գործողությունները փորձում է քողարկել մի կողմից հայկական կողմին մեղադրելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումների մեջ, իսկ մյուս կողմից բացահայտ կերպով խեղաթյուրում է հենց նույն նոյեմբերի 9-ի հայտարարությունը»։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Հայաստանը փորձ է անում խուսափել եռակողմ հայտարարության դրույթների իրականացման իր պարտավորություններից։ Նրանք մեջբերել են եռակողմ հայտարարության առաջին կետը, ըստ որի «կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում».

«Պետք է ընդգծել, որ «կանգ առնել»՝ չի նշանակում մնալ՝ ոչ այս, ոչ էլ որևէ այլ համատեքստում։ Սա վերաբերում է ինչպես ռուսերենին, որով կազմվել է հայտարարությունը, այնպես էլ այլ լեզուների էլ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: