Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի հետ սահմանային հարցը լուծելու պատրաստակամության մասին

Բաքուն հավանության է արժանացրել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցով եռակողմ հանձնախումբ ստեղծելու՝ Մոսկվայի առաջարկը: Ադրբեջանական կողմը պատրաստ է Երևանի հետ կառուցողական աշխատանքին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, գրում է РИА Новости գործակալությունը:

«Ադրբեջանը սկսել է սահմանային ենթակառուցվածքների որոշման գործընթացը և պատրաստ է կառուցողական լուծել Հայաստանի հետ սահմանային գծերի հարցը: Այդ կապակցությամբ Ադրբեջանը սատարել է ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և սահմանագծման եռակողմ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ռուսական կողմի առաջարկը: Սահմանային գծերի որոշումը տեխնիկական գործընթաց է, և այդ գործընթացը պետք է հիմնված լինի միջազգային լուրջ իրավական հիմքի վրա»,- հայտարարել է Ասադովը:

Понравилась статья? Поделиться с друзьями: