Ագր եսիվ եմ, ա տում եմ բոլորին, վերականգնեք հավատս. Անահիտ Մութաֆյան

Անահիտ Մութաֆյանն այն դերասանուհիներից է, ով բավականին մեծ ակտիվություն ունի քաղաքանության մեջ։ Համացանցային տիրույթում նրա հրապարակումների մեծ մասն ունեն քաղաքական բնույթ։ Անահիտը խորը մտահոգված է հայրենիքի ճակատագրով և

հաճախ է հայրենիքի այսօրվա իրավիճակի համար մեղադրում իշխանություններին։ Դերասանուհին պնդում է, որ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի և հեռացնի նրանց։ Այս անգամ դերասանուհին գրել է․ «Արդեն 4 տարի է տրամադրության անկում է մոտս, վերջին 2

տարիներին խորացավ, սկսեց ցավեցնել, վերածվեց ագրեսիայի, նեվրոզների, իսկ այս տասը օրերի ընթացքում կարծես դեպրեսիոն վիճակ է, չեմ ուզում աշխատել, ոչինչ չեմ զգում, բթացել եմ ատում եմ աշխարհը, աշխարհն ու բոլորին։ Գուցե՞ ես եմ սխալ,

գուցե՞ չպետք է այսքան սիրել հայրենիքը, իսկ գուցե այն անտարբերն է ճիշտ։ Չգիտեմ խառնվել է ամեն ինչ։ Փրկեք երկիրս, հողս, հայրենիքս, փակեք հողի երախը, որ այլևս կուլ չտա հայորդիներիս, վերականգնեք հավատս։ Փրկեք, փրկեք, փրկեք…»։

Понравилась статья? Поделиться с друзьями: