Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ Ֆրանսիայից Հայաստան ժամանեց բժիշկների երկրորդ խումբը: Այս առողջապահական պայքարին են միացել 9 բժիշկներ, ովքեր օրեր շարունակ ոչ միայն կիսելու են իրենց փորձառությունը, այլև մարդկային կյանքեր փրկելու համար ներդնելու են բոլոր ջանքերը: Խմբի ղեկավարն է ֆրանսահայ հանրահայտ բժիշկ Լորան Փափազյանը: Բժիշկների ցանկում է նաև անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հայկ Վարդանյանը․․․
«Առաջին լուսանկարում Մարսելի Նորդ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ, բժշկության ոլորտում առաջատար գիտնական, պրոֆեսոր Լորան Փափազյանն է: Երեկ առաջին անգամ ոտք դնելով Հայաստան՝ նա ծնկի եկավ ու շոշափեց հայրենի հողը․․․
Հայտնի բժիշկը ղեկավարում է Ֆրանսիայից Հայաստան ժամանած մասնագետների 2-րդ խումբը: Հաջորդ լուսանկարում արդեն պրոֆեսոր Փափազյանը խմբի մյուս հայազգի բժշկի՝ Հայկ Վարդանյանի հետ գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում»,- ասված է գրասենյակի տարածած հայտարարության մեջ․․․
Թերևս, պատեհ կլիներ, որ այս դեպքի մասինվարչապետը կիսվեր ֆեյսբուքյան իր էջում, որպեսզի հնարավորինս շատ մարդ իմանա մեր հայրենակցի այս քայլի մասին, հատկապես, երբ նա կանգնեց իր ժողովրդի կոքին այս դժվարին ժամանակահատվածում։ Խորին շնորհակալություն մեր բոլոր բժիշկներին․․․