Օդանավակայն էի գնացել, հարազատ մարդու ընտանիքի ճանապարհեցի… վերելակով պիտի իջնեի , հետևիցս մի տղա եկավ․..
Կարեն Հովհաննիսյանն իր էջում գրել է. Այսօր օդանավակայն էի գնացել, հարազատ մարդու ընտանիքի ճանապարհեցի , գնացին․․․ Սակայն սրա մասին չէ, որ ցանկանում եմ պատմել։ Երբ ճանապարհեցի ու արդեն հեռացա մեկնման սրահից, վերելակով պիտի իջնեի , հետևիցս մի տղա եկավ․
-Ներեցեք, Ձեր անունը Կարե՞ն է։ -Այո, — մի քիչ զարմացած, մի քիչ չզարմացած ասացի ես։ — Կարեն ջան, ես հետևում եմ Ձեր գործունեությանը․․․ Այժմ մի քանի շաբաթով մեկնում եմ Հայաստանից, ուզում եմ «Հայոց Հզոր Բանակ» ծրագրին փոխանցում կատարել, իսկ վերադառնալուց հետո արդեն մշտական կլինի։ — Ինձ համար
ամենակարևորը այն էր, որ ասեցիք ՝ վերադառնալու եք․․․ Հայորդին հենց օդանավակայնում փոխանցեց յոթանասուն ԱՄՆ դոլար։ Զգացողություններս հակասական էին, քանզի քիչ առաջ ճանապարհեցի ընտանիքի՝ սրտիս ցա վով, իսկ հիմա մեկնող Հայորդին ասում է մեկնում է Հայաստանից, սակայն մի քանի շաբաթով, սա հերիք չէ, դեռ մի բան էլ «Հայոց Հզոր Բանակ»
ծրագրին փոխանցում կատարում ոտքի վրա, շտ ապ, քանզի ուշանում էր հաշվառումից․․․ Հայեր ջան, գիտեմ, որ դժ վար է, գիտեմ, որ ամեն մարդ իր ճակատագիրն է որոշում, սակայն ամեն դեպքում , խնդրում եմ, մի գնացեք․․․ Հայորդի ջան, ցա վդ տանեմ, շնորհակալ եմ, որ հենց այդ պահին հայտնվեցիր, դու չգիտես, թե իմ մոտ ինչ հոգեվիճակ էր, ու քո քայլը ինչպես ինձ նորից կյանք վերադարձրեց․․․
ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ