Դերասանուհի Քրիստինա Կարապետյանը նոր հրապարակում է արել: Նա «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում տեղադրված լուսանկարին կից անդրադարձել է մարդկային աշխարհներին: Մարզասրահից հրապարակված լուսանկարում
Քրիստինան կրում է կաթնագույն սպորտային տաբատ, վարդագույն շաիկ եւ ջինսե բաճկոն: Իր տեսքն ամբողջացնելու համար դերասանուհին նախապատվությունը տվել է վարդագույն սպորտային գլխարկին եւ սպորտային կոշիկներին:
«Մարդը հետաքրքիր աշխարհներ ունի ինչպես հոգում, այնպես էլ մարմնում», — լուսանկարին կից գրել է Քրիստինա Կարապետյանը: Ավելի վաղ դերասանուհին բնական կերարով լուսանկար էր հրապարակել: Ինստագրամյան էջում
տեղադրված կադրերում Քրիստինան սեւ հագուստ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու առանց շպարի էր։ Կերպարն ամբողջական էր դարձնում ծղոտե գլխարկը։ «Քրիստինա»,- հրապարակումը կարճ մակագրել է դերասանուհին։