Քրիստինա Եղոյանի նոր լուսանկարը Կալիֆոռնիայից

Երգչուհի Քրիստինա Եղոյանը նոր լուսանար է հրապարակել, որում ներկայացել է ամառային կերպարում։ Իր միկրոլոգում տեղադրված կադրերում Քրիստինան ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի հետ։

Երիտասարդ մայրիկը սպորտային կոշիկ է ընտրել ու բրենդային պայուսակ։ Քրիստինան արձակել է մազերն ու նախապատվությունը տվել վառ շպարին։ «Ամառային տրամադրություն»,- հրապարակումը կարճ մակագրել է նա։ Ավելի վաղ Քրիստինան հրապարակել

էր դստեր լուսանկարը։ «Աշխարհս սկսվում ու ավարտվում է քեզնով, իմ Լեա»,- հրապարակումը մակագրել էր երգչուհին։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու փոքրիկին բազմաթիվ դրական խոսքեր էին գրել․ «Աչքերը փայլում են», «գեղեցկուհի»:

Понравилась статья? Поделиться с друзьями: