Քրիստինա Եղոյանը, ինչպես վաղօրոք հայտնել էին, արդեն երկու աղջիկների մայրիկ է։ Վերջին մի քանի օրն արտիստուհին հիվանդանոցում էր անցկացրել, քանի որ հետծննդաբերական վերականգնողական փուլում էր։
Արտիստուհին ահա տուն է վերադարձել։ Նա հիվանդանոցից կադրեր է հրապարակել՝ հայտնելով, որ պատրաստվում է դստրիկի՝ Լյուսիի հետ տուն գնալ։ Նա տուն է գնացել շքեղ ծաղկեփնջփրի ուղեկցությամբ։
Արդեն տանը Քրիստինան հայտնաբերել է նոր ծաղկեփնջեր ու նվերներ, որոնց վրա բարեմաղթանքներ ու շնորհավորական խոսքեր են եղել։ Նա հրապարակել է հաճելի կադրեր այդ ամենից՝ շնորհակալություն հայտնելով իրեն այդպես գնահատողներից։
Իր երկու աղջիկներին Ամերիկայում լույս աշխարհ բերած արտիստուհին, ինչպես հայտնի է, ամուսնացել է ռուսաստանահայ գործարարի հետ։ Նա ամուսնու մասնակցությամբ կադրեր միայն իր հարթանիքի օրն է հրապարակել։
Հատկապես զավակների ծնունդից հետո Քրիստինայի հրապարակումներում ամուսնու մասին կամ ներկայությամբ հրապարակումներ չկան։ Քրիստինայի տուն վերադառնալու կադրերը՝ կից։