Քո պաշտպանության կարիքն արդեն ամեն վայրկյան եմ զգում․ Դիանա Գրիգորյան

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրերին կից սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը շնորհավորել է որդու ծննդյան օրը՝ գրելով․ «Թանկ է հեռավորության գինը:

Քո պաշտպանության կարիքն արդեն ամեն վայրկյան եմ զգում, որովհետև մեծ ես, որովհետև իմ ամենամեծ Սերն ես, որովհետև միակս ես: Իմ դրական, բարի, ծայրագույն ազնիվ, գնահատող և միշտ շնորհակալ, իմ Շառլ…

Բարի է ծնունդդ, Աստծո բարեհաճ կամքն էր, որ պիտի ծնվեիր։ Բարդ ճանապարհ անցանք ես և դու, մինչև Տիրոջ բարեհոգությամբ կայացավ մեր սպասված ու լույս հանդիպումը…

06.11.2007-ին լույս աշխարհ եկար ու նոր, բացառիկ զգացողություն նվիրեցիր ինձ: Թող երիցս օրհնվի այդ օրը: Օրհնված, առողջ, բարեբեր, չափազանց սիրուն ու խաղաղ կյանք ապրես, իմ Շառլ:

Շնորհակալ եմ Արարչին իմ երկու լույսերի համար, շնորհակալ եմ, որ ինձ զերծ չպահեց բնության ամենամեծ պարգևից՝ Մայրանալուց: Այո, թերևս, թանկ է հեռավորության գինը… Որովհետև քո կողքին ես ինձ աննկարագրելի պաշտպանված եմ զգում ․․․ Բարի տարեդարձ….»։

Понравилась статья? Поделиться с друзьями: