Քո ասպատակած երկիրը հազիվ շունչ է քաշում, ժողովուրդը վայելում է քեզ այդտեղ տեսնելու հաճույքը

Քո ասպատակած երկիրը հազիվ շունչ է քաշում, ժողովուրդը վայելում է քեզ այդտեղ տեսնելու հաճույքը

Եղիազարյանը ֆեյսուքյան իր էջում գրել է․

««Պատմությունը գիտի բանտերից հաջող քաղաքական պայքարի շատ ոգեշնչող օրինակներ»,- իր վարձկաններին փորձում է ոգեշնչել գլխավոր ամբաստանյալը:

Մենք էլ այդպիսի օրինակներ գիտենք, բայց ի տարբերություն քեզ,նրանք ժողովրդի առաջնորդներն են եղել, ոչ թե ժողովրդի նկատմամբ հանցագործություններ կատարողներ:

Նրանք ազատության մեջ պայքարել են ժողովրդի համար, ոչ թե ժողովրդի դեմ, ինչպես դու:

Նրանցից ոչ մեկը չի կեղեքել, չի թալանել իր ժողովրդին, ինչպես դու:

Նրանցից ոչ մեկը չի հրամայել կրակել ժողովրդի վրա, բանակ չի հանել նրա դեմ:


Եվ դու փորձում ես վերադառնալ: Ու՞ր:

Քո ասպատակած երկիրը հազիվ շունչ է քաշում, ժողովուրդը վայելում է քեզ այդտեղ տեսնելու հաճույքը»:

Facebook Comments

Понравилась статья? Поделиться с друзьями: