Քիչ առաջ Քոչարյանի դա տավ որը անսպասելի հայտարարություն է տարածել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատավարությունը շարունակելու համար խոչընդոտ է ի հայտ եկել։

Քիչ առաջ նման հայտարարությամբ է հանդես եկել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը, որի վարույթում գտնվում է նշված քրեական գործը։ Գործով նախագահող դատավորը պարզաբանել է, որ Ռ. Քոչարյանն ու Ա. Գեւորգյանը պատգամավորի կարգավիճակ ստանալու դեպքում՝ խնդիր է առաջանալու նրանց պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման հետ, սակայն մինչ այս հարցին անդրադառնալը նախեւառաջ դատարանը պետք է հստակ տեղեկություն ունենա նրանց կարգավիճակի մասին։

Ռ.Քոչարյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը տեղեկացրել է, որ ԿԸՀ-ի կողմից մանդատների բաշխման կարգի համաձայն՝ «Հայաստան» դաշինքին տրվել է 28 մանդատ, իսկ Ռ. Քոչարյանը զբաղեցնում է դաշինքի ցուցակի առաջին հորիզոնականը, Արմեն Գեւորգյանը՝ 5-րդ։ Գործով դատախազն իր առարկությունը հայտնեց՝ նշելով, որ քրեական հետապնդումը հարուցվել է նախքան՝

նրանց պատգամավորի կարվավիճակ ձեռք բերելը, հետեւաբար անհասկանալի է, թե ինչ սահմանադրական կարգավորումներ է դատարանը վկայակոչում։ Այդուհանդերձ, դատարանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց, որպեսզի պաշտպանական կողմը ներկայացնի՝ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը եւ մանդատները բաշխելու մասին ԿԸՀ-ի որոշումը։

Понравилась статья? Поделиться с друзьями: