Հունիսի 15-ին Քիմ Քարդաշյանի ավագ դուստրը՝ Նորթը, նշել է իննամյակը։ Հեռուստաաստղը «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում շնորհավորել է դստերը՝ նրա հետ լուսանկարների շարք հրապարակել։
Շարքում ներառված է նաեւ լուսանկարը, որն արվել է նրանց՝ 2019թ․-ի հոկտեմբերին Հայաստան կատարած այցի ընթացքում։ «Շնորհավոր ծնունդդ, իմ փոքրիկ, իմ լավագույն, իմ ամեն ինչ։
Չկա քեզ նման ոչ ոք։ Ամենազնիվ, ստեղծագործ, հիմարիկ աղջիկ՝ լավագույն սրտով։ Ինձ համար երջանկություն է լինել քո մայրը։ Շնորհակալ եմ ինձ հետ այս ճամփորդության համար։ Անսահման սիրում եմ քեզ»,- գրել է Քիմը։