Քիմ Քարդաշյանը կիսվել է իր մանկության դեռեւս չհրապարակված լուսանկարներով։ Կադրերում հեռուստաաստղին հազիվ կարելի է ճանաչել։ Շատ երկրպագուներ ցնցվել են, թե որքան է փոխվել աստղը։
42-ամյա Քիմն իր պատանեկության տարիների լուսանկարներով կիսվել է ընկերուհու՝ Սիմոնե Առուշի ծննդյան օրվա առթիվ։ Առաջին նկարում Քարդաշյանը կրում է կապույտ բլուզ, սեւ
կիսաշրջազգեստ։ Նա կեցվածք է ընդունել մարզասրահում։ Երկրորդ կադրում դուետը հարմարավետ հագուստով նստած է բազմոցին՝ ժպտալով տեսախցիկին՝ ձեռքին 90-ականների տան հեռախոսը։
style.news.am