Ամերիկահայ աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով մշտապես պայքարել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար, անդրադարձել է երեկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից իր ուղերձում «ցեղասպանություն» եզրույթի կիրառմանը.
«Ավելի քան 100 տարի ճշմարտության համար պայքարելուց հետո հայ ժողովուրդը հասել է 1915 թվականի Ցեղասպանության հարցի ճանաչմանը՝ նման բարձր ատյանի կողմից․․․․
Դա երկար ճանապարհ էր հայ համայնքի համար, ու տարեցտարի ես ավելի էի զգում, որ մենք մոտ ենք Ցեղասպանության ճանաչմանը։ Վերջապես եկավ այդ օրը։
Ես այնքան հպարտ եմ իմ ժառանգությամբ, հպարտ եմ հայ համայնքներով և շնորհակալ եմ նախագահ Բայդենին՝ այս օրը յուրաքանչյուր հային շնորհելու համար, շնորհակալ եմ ճշմարտության համար: Եվ թեպետ ոչինչ երբեք չի վերադարձնի սպանված հայերին, ես հույս ունեմ, որ հիմա նրանց ընտանիքները հանգտություն կզգան։
Ամեն տարի այդ օրը ես շարունակելու եմ հարգել և հիշել նրանց, ում մենք կորցրել ենք, բայց հիմա այն հույսով, որ Ցեղասպանության ճանաչումից հետո մենք այլևս երբեք թույլ չենք տա կրկնվել անցյալի ոճրագործությունները։
Շնորհակալություն, նախագահ Բայդեն, ճշմարտությունը ասելու Ձեր խիզախության համար, որը մյուսները նախընտրեցին թաքցնել: Քիմ»։