Քիմ Քարդաշյանը՝ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին

Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն «Ինստագրամ» սոցիալական ցանցի Stories բաժնում կիսվել է «Զարթոնք» լրատվամիջոցի պատրաստած գրառմամբ՝ անդրադառնալով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։

«Հրատապ։ Արցախը մթնում է, քանի որ Ադրբեջանի կողմից շրջափակման 23-րդ օրն ամբողջ երկրում էլեկտրաէներգիայի անջատումից հետո ջերմաստիճանը հասել է 0°-ի։ Մեզ հիմա անհրաժեշտ է աշխարհի ուշադրությունը», — ասված է գրառման մեջ:

style.news.am

Понравилась статья? Поделиться с друзьями: