Գաղտնիք չէ, որ տևական ժամանակ է համացանցում ակտիվորեն քննարկվում է երգիչ Մգեր Արմենիայի ամուսնալուծության վերաբերյալ լուրը: Starnews-ը նկատել էր, որ զույգը միմյանց չի հետևում ինստագրամյան էջերում
և չի հրապարակում համատեղ լուսանկարներ: Սակայն այս լուրերից կարճ ժամանակ անց զույգը կարծես ուղղել է իր «սխալը»: Նրանք սկսել են միմյանց հետևել, հավանել միմյանց հրապարակումներն ու մեկնաբանություններ թողնել:
Այս անգամ մեր աչքից չի վրիպել, թե ինչպես է Մհերը շնորհավորել կնոջ ծննդյան տարեդարձը: Նա լուսանկար է հրապարակել, ինչին նա կցել է երգ, որի բառերն հետևյալն են` «Քեզ ոչ մեկի չեմ տա»…. Նշենք, որ ավելի վաղ մեր աչքից չր վրիպել, որ արդեն մի
քանի անգամն է Մհերի ու իր կնոջ հրապարակումներում, որտեղ իրենց որդին է, կա նաև մեկ այլ փոքրիկ`աղջնակ, ով շատ նման է նրանց որդուն: Արդյո՞ք այս ընթացքում նրանք թաքույ դուստր են ունեցել, թե՞ պարզապես նմանություն կա երեխաների միջև, կպարզի StarNews-ը: