Ոճաբան, հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում նոր լուսանկար է հրապարակել սիրելիի հետ և գրել. «Քեզ շատ եմ կարոտում»:
Օրեր առաջ ոճաբանը սիրելիի հետ հանգիստն էր վայելում Կիպրոսում: Ավելի վաղ Մադոննան նաև հարցուպատասխան էր կազմակերպել և պատմել, որ սիրելին իտալացի է: Ոճաբանն ասել էր, որ նրա հետ ծանոթացել է 1 տարի առաջ՝ Երևանում կայացած «Հայերն 90-ականներին» երեկույթի ժամանակ:
Նշենք, որ Մադոննան ու նախկին ամուսինը՝ Սոս Ջանիբեկյանը, ունեն մեկ դուստր՝ 2,5 տարեկան Անաիսը: