Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էս տղեքին, որ ասես «ախպերս չե՞ք ամաչում, էս ի՞նչ եք անում էս խեղճ կենդանու հետ», կպատասխանեն. «ախպերս ընտանիք ենք պահում»: Քանի տասնյակ տարիներ «ընտանիք ենք պահում»
բառակապակցությունով արդարացրեցինք ամենավերջի ստորությունները, անխելքությունները, ամենաթողությունը, բռնությունը, չարությունն ու խաբեությունը: Ոնց բոլորին (բոլորիս) էդ ճիշտը կերցնելով, ով ինչ ուզեց արեց: Նկարում մի Ձի է,
որը ըստ երևույթին Գյումրիից էս տղեքին էդ «կառքով» բերել ա Երևան, ընթացքում ձեռք բերելով խորը և արյունոտ վերքեր, իսկ վերջում արդեն հետևի ոտքերը հրաժարվել են աշխատել և ձին ընկել է գետնին: Վստահ եմ սոված և ծարավ վիճակում»: