Փույա Հոսսեինը գրել է. Ով ուրիշի համար փոս կփորի, նա ինքը կընկնի այդ փոսի մեջ. Ադրբեջանը դուրս կմնա Հյուսիս-Հարավ տարանցիկ ճանապարհից Իրանի Ճանապարհների ու քաղաքաշինության նախարարի տեղակալ Խեյրոլլահ Խադեմին այսօր տեխնիկական ու
ինժեներական պատվիրակության հետ մեկնում է ՀՀ` քննարկելու Իրանի մասնակցությունը՝ Հայաստանում Տաթևի ճանապարհի կառուցման գործընթացում: Բաքուն պատրանք ունի Իրանին մեկուսացնել հյուսիս-հարավ տրանզիտային նախագծից, ու կարծում է, որ դա կարող է փակել Իրանին Եվրոպայի
և ՌԴ-ի հետ կապող տարանցիկ ճանապարհը, Իրանի տնտեսական կոմունիկացիաները ու խոչընդոտել արտաքին առևտրին: Այսօր Իրանից տեխնիկական ու ինժեներական պատվիրակություն է մեկնում ՀՀ` Իրանի Ճանապարհների ու քաղաքաշինության նախարարի տեղակալ Խեյրոլլահ Խադեմիի գլխավորությամբ, մասնակցությամբ, Իրանի
ենթակառույցների շինարարության ու զարգացման կազմակերպության գործադիր տնօրենի մասնակցությամբ՝ քննարկելու համար Տաթևի ճանապարհի կառուցման գործընթացում Իրանի մասնակցությանը վերաբերող հարցեր: Տաթևի ճանապարհի ավարտին մնացել է ընդամենը տասնհինգ կիլոմետր: Սա նշանակում է, որ Իրանը, շրջանցելով
Ադրբեջանին, ՀՀ-ի միջոցով կկապվի Ռուսաստանի ու Եվրոպայի հետ: Նախատեսվում է, որ իրանական ինժեներա-տեխնիկական պատվիրակությունը կայցելի ՀՀ-ի նշված տրանսպորտային ուղիներ: Նախատեսվում է կարճ ժամկետում վերակարգավորել ու ապահովել առկա ճանապարհի գործունեությունը, մինչև հիմնական ճանապարհի նախագիծը իրականություն դառնա: Կարևոր է նշել, որ այս կապուղին Իրանի տնտեսական կոմունիկացիաների ու տրանզիտ առևտրի համար՝ դեպի
Եվրոպա տարանցման ու Հնդկաստանը և Չինաստանը Եվրոպայի հետ կապող կենսական նշանակություն ունեցող ուղիներից մեկն է, ու անհրաժեշտ է այս կապուղին շեն ու անվտ шնգ պահել: Այդ իսկ պատճառով, Իրանը իր պատրաստակամությունն է հայտնել՝ մասնակցելու ՀՀ-ում Հյուսիս — Հարավ ճանապարհի հնարավորինս շուտ կառուցման ու ավարտին հասցնելու գործընթացին: