Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ օրերս ձեռնամուխ է եղել սահմանադրական հանրաքվեի ԱՅՈ քարոզարշավին, մարտի իննին քարոզարշավը փաստացի ընդհատում է Բրյուսել կատարվող աշխատանքային այցով:
Այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է Եվրոպայի Խորհրդի նախագահին, Եվրոպայի անվտանգության եւ արտաքին գործերի հանձնակատարի, նաեւ ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ, որը այդ պաշտոնում ընտրվելուց առաջ Եվրախորհրդարանի նախագահն էր:
Արդյոք վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցը ծրագրվել է որոշակիորեն անսպասելի, որովհետև ավելի վաղ կարծես թե որեւէ կերպ մամուլ չէր արտահոսել այդպիսի այցի սպասման վերաբերյալ որեւէ տեղեկություն:
Ե՞րբ է առաջացել այցի անհրաժեշտությունը: