Փաշինյանը հայտարարություն է տարածել․ Իմ որդին եղել է այն առ աջն ագ ծում, որտեղ մենք տվել ենք ամենամեծ թվով զ ոհ երը

Hraparak.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից նորից դիմեց մանիպուլիացիայի` փորձելով իր վրայից ցրել պատերազմում մեր կրած խայտառակ պարտության և հողերը հանձնելու պատասխանատվությունը: Նա նախ հարց հնչեցրեց` նորմա՞լ է, որ իր մասին ասում են, թե տարավ 5 հազար երեխու գլուխ կերավ:Ապա նշեց, որ այդ պատերազմն իր ընտանիքի կողքով էլ է անցել, ու հիշեցրեց` իր որդին ևս կռվել է առաջնագծում: «Իմ որդին եղել է այն առաջնագծում, որտեղ մենք ամենաշատ զոհն ենք տվել»,-ասաց Փաշինյանը:

Նշենք, որ պատերազմից հետո մամուլում, նաև տարբեր անձանց կողմից տարածվեցին տեղեկություն այն մասին, որ Փաշինյանի որդուն կրակի տակից ազատելու համար բազմաթից զոհեր ենք տվել, և որ նրան անգամ առաջնագծում զինվորական հագուստով, շարքային զինվորի անվան տակ թիկնապահներ էին ուղեկցում, որ ապահովեն նրա անվտանգությունը:

Փաշինյանը թերևս դա նկատի ուներ`ասելով, որ ամենաշատ զոհն ենք տվել այդտեղ:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: