Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ տաբատ է կրում, որը համադրել է հովազային պրինտով բլուզի հետ․ այն բաց է ուսերի հատվածում։ Դերասանուհին հավաքել է մազերն ու նախապատվություն տվել վառ շպարին։ Մեկնաբանություններում հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Փայլում ես»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին կրում էր սեւ հագուստ՝ ուսը բաց տոպ, գոտկատեղը բարձր տաբատ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները։ Հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել։