ՑՆՑՈՂ. Ընկերությունը, որը կորոնավիրուսի պատվաստանյութ է ստեղծել՝ պատկանում է հայի
Lragir.am-ը գրել է.
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում գործող Moderna Therapeutics ընկերությունը 42 օրում COVID 19 կորանվիրուսի պատվաստանյութ է ստեղծել և ուղարկել փորձարկման…
Այս մասին հաղորդում է Time-ը: Առաջին նմուշներն ուղարկվել են ԱՄՆ Ալերգիայի ու վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտ…
Պատվաստանյութի փորձարկումները մարդկանց վրա կարող են սկսվել ապրիլին…
Ընկերությունը կարողացել է կարճ ժամանակում մշակել պատվաստանյութ՝ հիմնվելով համեմատաբար նոր գենետիկ մեթոդի վրա, որը չի պահանջում վիրուսի շատ նմուշներ ունենալ…
Moderna-ի պատվաստանյութի շնորհիվ լիմֆատիկ հանգույցներում իմունային բջիջներն անհրաժեշտ սպիտակուցներ են արտադրում,
որը թույլ է տալիս մյուս իմունային բջիջներին ճանաչել վիրուսը և ոչնչացնել այն…
Տեղեկացնենք, որ Moderna Therapeutics ընկերության համահիմնադիրը և գլխավոր տնօրենը հայազգի գործարար Նուբար Աֆեյանն է…