Ցանկանում եմ առանձնացնել շատ կարևոր ձեռքբերում, որն անչա՜փ կարևոր է Հայաստանից դուրս ապրող երեխաների և իրենց ծնողների համար․․․

Շատերը տարեմուտին իրենց հետահայաց ամփոփումներն են անում՝ գնահատելով անցած տարին ու տարվա ձեռքբերումները։ Ոմանք սոցհարթակում որպես հաշվետվություն գրառմամբ իրենք իրենց ու իրենց ընկերների համար ներկայացնում են անցնող

տարվա կարևոր դրվագները։ Սոֆի Դևոյանը, ամփոփելով տարին ու տարվա եզրափակում անելով, իր հարթակում գրել է․ «2022 թվականի ավարտին մնաց հաշված օրեր։ Այս տարին նույնպես հատկանշական էր աշխատանքային եռուզեռով, համերգներով և

հյուրախաղերով։ Ցանկանում եմ առանձնացնել շատ կարևոր ձեռքբերում, որն անչա՜փ կարևոր է Հայաստանից դուրս ապրող երեխաների և իրենց ծնողների համար։ Հայկական մշակույթը պահել և պահպանել, հնարավորություն ընձեռել երեխաներին ժամանել իրենց հայրենիք` Հայաստան,

և մեծ բեմերում ելույթներ ունենալ։ Գալիք 2023 թվականը սպասումներով լի է: Թող խաղաղությունը սփռի աշխարհում։ Շնորհավոր գալիք Ամանոր և Սուրբ Ծնունդ։ Միշտ Ձեր՝ Սոֆի Դևոյան»,- իր գրառումը եզրափակել է լեգենդար դարձած պարուհի և պարուսույց Սոֆի Դևոյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: