«Տրամադրության գույնը կապույտ է»․ Դիանա Գրիգորյանի վառ կերպարը

Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ներկայացել է ամառային վառ կերպարում։ Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Դիանան կրում է վառ կապույտ երանգի, ուսերը բաց զգեստ, որը համադրել է բաց գույնի

բարձրակրունկների հետ։ Նրա մազերն արձակված են, նախապատվությունը տվել է մեղմ շպարին։ Դիանա Գրգիորյանը հրապարակումը չի մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել․ «Գեղեցկուհի»։ Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Դիանան սպիտակ շապիկ էր կրում,

որը համադրել էր դասական տաբատի հետ։ Սցենարիստն արձակել էր մազերն ու նախընտրել էր արտահայտիչ դիմահարդարում։ «Կարեւոր է շոշափելի դարձնել իրական սերը»,- մեկնաբանություններում գրել էր Դիանան։ Սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ լուսանկարն արվել էր Գյումրիում։

Понравилась статья? Поделиться с друзьями: