Տվյալ պահին շատ մարդիկ ունեն խնդիր․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է

Հայրենակիցներ, տվյալ պահին շատ մարդիկ ունեն խնդիր․ իրենց անունից բացվում են հիմնականում Whatsap, նաև Viber հաշիվներ։ Այս մասին հայտնում է Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ «Այսինքն, իրենց համարներով։

Խնդիրն ուսումնասիրվում է։ Այս պահին, բնականաբար, ամենամեծ կասկածը ընկնում է մեր ոխերիմ երկու բարեկամների հատուկ ծառայությունների վրա։ Բայց սա դեռ վարկած է։ Ամեն դեպքում, կրկին ի խորոց սրտի աղաչում եմ՝ միացրեք երկփուլայինը Whatsap-ում։

Եվ ուր ասես։ Հատկապես սահմանամերձ բնակավայրերի և Արցախի բնակիչներ։ Ավելի ուշ կգրեմ, թե ոնց փորձել գողացած հաշիվները հետ բերել (խնդիրը նրանում է, որ գողերը իրենց կողմից միացնում են երկփուլայինը, որ չկարողանան հետ բերել հաշիվը)»,-նշել է նա։

Понравилась статья? Поделиться с друзьями: