«Տոներն են մոտենում»․ Աննա Թովմասյանի նոր լուսանկարը

Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով ձմեռային սպորտային կերպարում։ «Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրն արվել է Ծաղկաձորում։ Աննան կրում է սպիտակ գույնի բլուզ, որը համադրել է ջինսե

տաբատի, փքաբաճկոնի եւ ոճային ուգիների հետ։ Նրա մազերն արձակված են, մեղմ շպարով է։ «Տոներն են մոտենում», — հրապարակումը մակագրել է երիտասարդ մայրիկը։ Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Աննան պատկերված էր ամուսնու՝

Արամեի հետ։ Ամուսինները ջերմ գրկախառնված էին։ Աննան աշնանային տաք հանդերձանքով էր․ սեւ բլուզ, նույն երանգի փքաբաճկոն։ Նրա մազերն արձակված էին։ «Իմ սեր», — սիրառատ հրապարակումը մակագրել էր Աննան։

Понравилась статья? Поделиться с друзьями: