Տղեք գնում եմ, սիրտս վատ բան ա գուշակում, բայց… Հադրութի դի րքեր բարձրանալիս Տիգրանը բարձր ջերմություն ուներ, բայց․․․

Արամ Գևորգյանը գրում է. 2 ամսվա զի նծառայող էր Տիգրանը, երբ սկսվեց պա տերազմը։ Ջրականում (Ջեբրայիլում) էր ծա ռայում։ Լինելով 2 ամսվա զի նծառայող, նա առաջին իսկ օրվանից եղել է ռա զմական գործողությունների կի զակետում. սկզբում կռ վել է Ջրականում, հետո տեղափոխվել է Հադրութ։

Հոկտեմբերի 8-ին Հադրութի դի րքեր բարձրանալիս Տիգրանը բարձր ջերմություն է ունենում, բայց ընկերներին ասում է. «Տղեք գնում եմ, սիրտս վատ բան ա գուշակում, բայց գնում եմ, որ չասեն Տիկոն փա խավ»։ Հոկտեմբերի 10-ին՝ Հադրութի համար մղվող մ արտերում ընկավ Տիգրանը… 72 օր լուր չունենալուց հետո, դեկտեմբերի 20-ին, որ ոնողական աշխատանքների ժամանակ գտնում են նրա մա րմինը, զե նք՝ կողքին։ Տիգրանը զ ո հվել էր անհավասար մա րտում, կռ վել էր մինչև վերջին փա մփուշտը…

Այսօր Տիգրանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 20 տարեկան։ Մեկ տարի առաջ այս օրը ծնողները վերջին անգամ անակնկալ այցով գնացին իրենց որդուն տեսության, վերջին անգամ գրկեցին նրան ու շնորհավորեցին։ Դրանից ուղիղ 20 օր անց Տիգրանը զ ո հվեց։ Շնորհավոր երկնային ծնունդդ, Տիկ ջան, հավերժ փառք քեզ։

Понравилась статья? Поделиться с друзьями: