Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային վառ կերպարում։ Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Նաիրան կրում է նարնջագույն բլուզ, որը համադրել է հետաքրքիր նախշերով, գունավոր կիսաշրջազգեստի եւ սպիտակ ժակետի հետ։
Դերասանուհին արձակել է մազերը, նախընտրել է նվազագույն շպար։ «Ծանոթանալիս ես միշտ մարդու մեջ միայն լավն եմ տեսնում, մինչեւ որ մարդն անձամբ չապացուցի հակառակը։ Տղամարդու մեջ պետք է համադրվեն բարությունը, ուժը եւ խելքը», — գրել է նա։
Ավելի վաղ տեղադրված կադրերում Նաիրայի ալիքավոր հարդարված մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր։ «Ես խաղաղություն եմ փնտրում այնտեղ, որտեղ ապահով է։ Իմ ներսում, իմ մեջ, իմ սրտում։ Ես ունեմ ինձ, իսկ դու՞», — գրել էր դերասանուհին։