Գաղտնիք չէ, որ տևական ժամանակ է համացանվում ակտիվորեն քննարկվում է երգիչ Մգեր Արմենիայի ամուսնալուծության վերաբերյալ լուրը: Starnews-ը նկատել էր, որ զույգը միմյանց չի հետևում ինստագրամյան էջերում և չի հրապարակում համատեղ լուսանկարներ:
Տվյալ թեմայի վերաբերյալ Մհեր Արմենիան հերքում էր ներկայացրել` իր ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Երեկվանից հետևում եմ սոցցանցերում իմ և իմ ընտանիքի վերաբերյալ կեղծ լուրերին: Կուզենամ ասել հետևյալը. Լավ կլիներ մտածեիք, թե ինչպե՞ս բաժանեցին ձեզ իրարից, ինչպե՞ս բաժանեցին Արցախը Հայաստանից,
ինչպե՞ս բաժանեցին Հայ Ժողովրդին իրարից, ինչպե՞ս մնացին հազարավոր հայ ընտանիքեր առանց հայրերի և եղբայրների, ինչպե՞ս բաժանեցին ձեզ սևերի ու սպիտակների, և ի վերջո ինչպե՞ս բաժանեցին ձեզ Աստծուց:Ես ամուսնալուծված չեմ և մտադրություն չունեմ ձեզ չարակամներիդ երջանկացնելու….»:
Հետաքրքրականն այն է, որ ամուսնալուծությունը հերքող Մհերը վերջին օրերին այնպիսի հրապարակումներ է անում, որոնք ևս փաստում են այն, որ երգչի անձնական կյանքում ամեն բան այնքան էլ հարթ չէ: Նա անընդմեջ հրապարակումներ է անում` համեմատելով մոր և կնոջ սերերը:
Մհերը անընդհատ ուզում է հասկացնել իր հետևորդներին, որ չի կարելի կնոջը մորից ավել դասել, քանի որ կինը երբեք չի կարող լինել այնքան հարազատ, որքան մայրը: Եվ ահա Մհերը կրկին բորբոքված է: Նա տեսանյութ է տարածել, որտեղ ասվում է, որ տղամարդը պարտավոր է սիրել միայն մի կնոջ, և դա միայն իր մայրն է: