Տիե զեր ակա յանից պոկված 18 տոննա կշռով մղիչ սարքը մոտ օրերին կընկնի երկրի վրա․ Մանրամասներ

Այս շաբաթա վերջին երկրագնդի վրա կընկնեն Չինաստանի կողմից մեկ ամիս առաջ տիեզերք արձակված հրթիռի բեկորները: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։ Անկումը տեղի կունենա անկառավարելի եղանակով:

Տիեզերանավի 18 տոննա կշռով հրթիռն անցած տասնամյակների ընթացքում երկրագնդի մթնոլորտ անկառավարելի եղանակով մուտք գործող ամենամեծ առարկան է:

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ հետեւում է հրող սարքի անկման ճանապարհը, սակայն ներկա պահին չունի այն պայթեցնելու ծրագիր: ‘’Հույս ունենք, որ այն կընկնի մարդկանցից հեռու մի վայրում’’, ասել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:

Ապրիլի 29-ին դեպի 375 կմ հեռավորությամբ եկրագնդի ուղեծիր ուղարկված March-5b սարքը նույն օրվանից սկսել էր գրանցել բարձրության անկում: Հիմա անկման արագությունը կախված է լինելու օդի խտությունից:

Սովորաբար անկող տիեզերանավերն ու նրանց բեկորները, մթնոլորտի միջով անցնելիս, այրվում են բարձր շփման արդյունքում առաջ եկող ջերմության պատճառով: Սակայն քիչ չեն դեպքերը, երբ երկրագնդին են հարվածում բարձր ջերմակայունություն ունեցող մետաղական մասերը:

Չինաստանն ուրբաթ օրը հայտարարել է, որ չինական տիեզերակայանից անջատված ու ներկա պահին անկման մեջ գտնվող տիեզերանավից սպառնացող վտանգը չափազանց փոքր է: Ըստ հաշվարկների, այն երկրագնդի վրա կընկնի շաբաթ կամ կիրակի օրերին:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: