Տիգրան Ներսիսյանի արձագանքը՝ տեղի ունեցածի վերաբերյալ

«Լավ ա արել Արամը, իրա դիրքորոշումն ա արտահայտել: Էս ի՞նչ աղմուկ ա՝ ադրբեջանցիները գնում են, լքում են և այլն, ինչի՞ են եկել, ինչի՞ եք թույլ տվել, որ գան: Ի՞նչ եք ուզում ապացուցել, որ դուք ուզում եք խաղաղություն մի ազգի,

երկրի հետ, որի ամբողջ նպատակը քեզ ոչնչացնելն է՞, էդ ե՞ք ուզում այդ երկրի հետ: Լավ են արել մարզիկները՝ գնացել են, շուտ պիտի գնային, պիտի չգային ընդհանրապես»,- PARA TV-ի եթերում անդրադառնալով դիզայներ Արամ Նիկոլյանի քայլին

ու դրա վերաբերյալ իշխանականների արձագանքներին՝ ասել է ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը: Հիշեցնենք՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Նիկոլյանը Ադրբեջանի դրոշը վառել և դուրս էր հանել դահլիճից։

Понравилась статья? Поделиться с друзьями: