Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցում, պատասխանել է մի շարք հարցերի։
Հարցին, թե արդյոք քարտեզներ՝ գե րինե րի դիմաց սկզբունքը շարունակելու է գործել, Ավինյանը պատասխանել է․ «Կարող եմ ասել, որ գե րինե րի վերադարձի գործընթացը շարունակական է, պրոցես կա և շարունակելու է լինել։ Չեմ ասի, թե դա հեշտ պրոցեսներից մեկն է, բայց ես համոզված եմ, որ այդ առումով մենք ունենք հնարավորություն՝ փոխահամաձայնության գալու և խնդիրները երկկողմանի լուծելու»։
Հարցին, թե առաջիկայում պետք է սպասել գե րիների վերադարձի, Ավինյանը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալուց։