«Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակի անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել զորացրման գործընթացի մեկնարկի մասին։ «Զորացրման գործընթացը մեկնարկել է, բարի՛ վերադարձ մեր տղերքին։
Առաջնային հարցը, որ շարունակում է «օդում կախված մնալ», Արցախի Պաշտպանության բանակի համալրման, մարտունակության վերականգնման, թիրախային փոփոխությունների և անվտանգային նոր միջավայրի կառուցումն է։
Անհրաժեշտ է Արցախի և Հայաստանի անվտանգության երկարաժամկետ ռազմավարություն մշակել, որից էլ պետք է բխի հայկական զինուժի բարեփոխումների հիմնական առաջնահերթությունները, ինչպես նաև՝ ձևավորվի դաշնակից, բարեկամ երկրների հետ հարաբերությունների օրակարգը»,-գրել է Տիգրան Աբրահամյանը։