Ո՞ր շոկոլադն եք ամենաշատը սիրում: Ընտրեք վերը նկարում պատկերվածներից մեկը:
Գործնական հոգեբանների մի խումբ ձեզ համար հետաքրքիր ուղերձ է պատրաստել:
1. Սպիտակ շոկոլադ
Պետք չէ անկեղծություն ակնկալել ձեզանից: Դուք ձևացնում եք ձեզ բարի ու ազնիվ մարդ, բայց իրականում ազնվական կնոջ դիմակը օգտագործում եք միայն ձեր սեփական նպատակներին հասնելու համար: Դուք հաճախ եք դիմում երեսպաշտության, ստում եք` ձեր ուզածը ստանալու համար: Դուք երբեք անկեղծ չեք պատասխանում հարցերին, փորձում եք խուսափել ճշմարտությունից:
2. Կաթնային շոկոլադ
Քեզ համար ազնվությունն առաջին տեղում է: Դուք բաց եք և շիտակ: Չեք սիրում շրջանցել թեման: Ձեր հույզերը միշտ անկեղծ են, իսկ զգացմունքները` իրական: Դուք չեք ստում մարդկանց, դուք հավատարիմ եք մնում ձեր խոսքերին, անկեղծ եք մարդկանց հետ: Դուք գնահատում եք վստահությունը հարաբերություններում, բոլոր իրավիճակներում բարձրաձայնում եք ճշմարտության մասին, ասում եք այն, ինչ մտածում եք:
3. Ընկույզով շոկոլադ
Դուք ինքներդ եք ստեղծում այն կերպարը, որով ուրիշներն ուզում են ձեզ տեսնել: Դուք չեք մտածում այն մասին, որ ուրիշների կարծիքներին հարմարվելու փորձերում, դուք կորցնում եք ձեր անհատականությունը: Դուք փորձում եք համապատասխանել այլ մարդկանց իդեալներին և մոռանում եք ինքներդ ձեր մասին և ձեր հետաքրքրությունների մասին: Անկեղծությունը ձեզ բնորոշ չէ, քանի որ դուք հաճախ եք ինքներդ ձեզ ներկայացնում այնպիսին, ինչպիսին չեք իրականում։