Տեսեք, թե որքան գեղեցիկ անակնկալ են մատուցել Նազենի Հովհաննիսյանին․ տեսանյութ

Հանրահայտ արտիստուհի և հաջողակ հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը մշտապես շրջապատված է սիրով ու երկրպագուներով։ Նա, ինչպես դժվար չէ կռահել, մեծ թվով երկրպագուներ ունի, սակայն արտիստուհին այդ հարցում բժախնդիր է ու զուսպ։

Նա մի հոլովակ է տեղադրել, որտեղ ցուց է տալիս, թե իրեն ինչ անակնկալ են մատուցել իր երկրպագուները։ Նազենիի տեղադրած տեսանյութի մեջ արտիստուհին մեկնաբանում է, որ յոգայից վերադառնալիս իր մեքենայի վրա գեղեցիկ, դեղին ծաղկեփունջ է տեսել։

Փաղկեփունջ վերցնելով՝ Նազենին շնորհակալություն է հայտնել անհայտ երկրպագուին իրեն հաճելի անակնկալ մատուցելու համար։ Ապա ավելացրել է, որ նման անակնկալ պատրաստելիս նաև փոքրիկ գրություն թողնեն, որպեսզի ինքը գլխի ընկնի, թե ով է երկրպագուն։

Նազենիի տեղադրած կադրերը, որոնցում երևում է, թե նա ինչ սիրով ու հաճույքով է ընդունում անհայտ երկրպագուի թողած գեղեցիկ, շքեղ ծաղկեփունջը, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: