Տեսեք, թե այս անգամ ինչ է արել Գոհար Ավետիսյանը , նրա բարությունը սահմաններ չունի. ՎԻԴԵՈ

Գոհար Ավետիսյանի բարեգործությունը սահմաններ չունի, այս անգամ նա ձեռք մեկնեց մի կնոջ, ում երեք երեխաները տառապում են ԴՑՊ հիվանդությամբ։

Մոսկվաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա օգնության ձեռք է մեկնել մի կնոջ, ում երեք երեխաները տառապում են ԴՑՊ հիվանդությամբ։

«Ես ինձ ամենաերջանիկն եմ զգում երկրի վրա, երբ կարող եմ ժպիտ և ուրախություն պարգևել, օգնել նրանց, ովքեր դրա կարիքը ունեն», — իր էջում գրել է Գոհարը։ Այնուհետև մեկնաբանությունների դաշտում նա ավելացրել է՝

«Բոլորը, ովքեր հիմա կարդում են սա, ես ամուր գրկում եմ ձեզ։ Այս տեսանյութը ևս մեկ անգամ ստիպում է բոլորիս մտածել, որ տխրելու բացարձակապես ոչ մի հիմք չունենք։

Այս ամբողջ առօրյայում ես և դուք մոռանում ենք երախտապարտ լինել և գնահատել այն, ինչ ունենք, բայց տեսնելով Օքսանայի հսկայական ուժը և այս անչափելի սերը՝ մենք կրկին սկսում ենք գնահատել ամեն ինչ»։ Տեսանյութը` ստորև.

Понравилась статья? Поделиться с друзьями: