Տեսեք՝ ինչ է պատահել Աննա Մանուչարյանին․ Լուսանկար

Դերասանուհի Աննա Մանուչարյանը կենդանասեր է: Նա հաճախ է կենդանիների վերաբերյալ գրառումներ անում: Այս անգամ նա հայտնել է շանը գողության մասին: «Էս սիրուն շունիկին Մալաթիայի տարածքից գողացել են, եթե տեսնեք, գրեք այս էջին»: Հավելենք, որ վերջին տարիներին

Աննան այլևս չի նկարահանվում և հարցազրույցներ չի տալիս: Պատճառը նրա ամուսնությունն է, որը սկզբնական շրջանում թաքցնում էր: Չնայած դրան՝ Աննան շարունակում է հանդես գալ թատրոնում: Թե ով է դերասանուհու ամուսինը, հայտնի չէ:

Աննան նաև սեփական գեղեցկության սրահն ունի և այս շրջանում ակտիվորեն զբաղվում է դրա աշխատանքներով: Հիշեցնենք, որ տարիներ առաջ իր հարցարույցներում Աննան անկեղծ խոստովանում էր, որ իր անձնական կյանքում ամեն ինչ հարթ չի եղել:

Դերասանուհին բավական երիտասարդ տարիքում է ամուսնացել, ապա ամուսնալուծվել և ստիպված եղել միայնակ մեծացնել դստերը՝ Մալենային։ Աննայի խոսքով՝ ամուսնալուծությունից հետո իր նախկին ամուսինը երբեք ցանկություն չի հայտնել տեսնելու իրենց դստերը:

Понравилась статья? Поделиться с друзьями: