Այս պահին Պաշտպանության նախարարության դիմաց հավաքվել են ժամկետային զինծառայողների ծնողները:Նրանք երաշխիքներ են պահանջում, որ իրենց երեխաների՝ Արցախ մեկնելու դեպքում անվտանգության երաշխիքներ կապահովվեն:
«Երեկ հերթական խումբն է փորձել մեկնել Արցախ, սակայն կրկին հանդիպել են դժվարությունների:Երեխեքին տարել հասցրել են, պատուհանները փակել են տվել, հեռախոսները անջատել են տվել ու ասել են՝ հագուստները պետք է փոխեք սահմանը անցնելուց:
Երեխեքն էլ բոլորը ոտքի են ելել, ասել են՝ եթե դուք չեք կարող ապահովել մեր անվտանգությունը, մենք չենք անցնում սահմանը։ 150 երեխայի փորձել են ոտքով անցկացնեն էդ Գորիսի սահմանը։Հետո ռազմականն է եկել, երեխեքի մի մասին տարել է Սիսիան, մյուս մասին՝ Վայք, մինչև ծնողները հասել են երեխեքի հետևից ու հետ են բերել նրանց»,-ասում է ծնողներից մեկը։