Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ բժիշկը պատմում է կորոնավիրուսից առաջացած իր ապրումների մասին.
«Աշխատում եմ Մասիսի Բժշկական կենտրոնում՝ շտապօգնության բժիշկ։
Իմ վերջին հերթապահությունը եղել է ամսի 17-ին։ Մարտի 17-ին եղել է նաև բուռն ակտիվություն՝ կապված Covid-19-ի հետ։
Ամսի 18-ի առավոտյան մենք՝ մի խումբ աշխատողներով, քանի որ մենք ամբողջ այդ հերթապահության ընթացքում մենք առընչութձուն ենք ունեցել այդ հիվանդների հետ, որոշեցինք, որ կմնանք հիվանդանոցում։
Միայն այդ դեպքերով զբածվել ենք մենք՝ մի քանի ընկեր։ Իրանք զբաղվել են տեղում հիվանդների զննությամբ, ես զբաղվել եմ կոնկրետ հասցեներ այցելելով և տեղափոխելով Նորքի ինֆեկցիոն։
Ասեմ ավելին՝ ամսի 18-ի լուսաբացին, իմ առաջնեկը՝ իմ աղջիկը լույս աշխարհ է եկել, ու մինչ օրս չեմ տեսել երեխային, չի հաջողվել, որ ես իրան գրկեմ, տեսնեմ… Դրա համար կարոտով ապրում եմ։
Ամսի 22-ին իմ ինքնազգացողությունը վատացել էր։ Մոտս առաջին աշխատիշներն էին ի հայտ եկել՝ գլխացավությունը, թուլությունը, սրտխառնոցը, ջերմությունը.»
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.