ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սևակ Ամրոյանի հարսանիքից

Սևակ Ամրոյանը ծնվել է Երևանում։ 2007 թվականին ավարտել է Կոտայքի մարզի Պռոշյան ավանի միջնակարգ դպրոցը։ Դպրոցի հետ համատեղել է ուսումը Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցում։ 2008-2012 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության բաժնում,

իսկ 2013-2015 թթ.՝ նույն բաժնի մագիստրատուրայում։ 2007 թ.-ին մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական
երգիչ 1» նախագծին և հաղթել։ Այսօր երգիչ Սևակ Ամրոյանի հարսանիքն է: Համացանցում հայտնվել են 1-ին կադրերը: Զույգը նախընտրել է ավանդական հարսանիք: Նրանք արդեն պսակադրվել են: Նշենք, որ Սևակը երբեք չի սիրել խոսել իր

անձնական կյանքի վերաբերյալ: Նա միայն տարբեր հարցազրույցներում նշում էր, որ սիրելի ունի, բայց այլ մանրամասներ չէր ներկայացնում: Հավելենք նաև, որ Սևակն անձնական կյանքն այքանով էր ներկայացնում, որ տարբեր միջոցառումներին ներկայանում էր սիրելիի հետ: Տեսանյութը դիտեք ստորև՝

Понравилась статья? Поделиться с друзьями: