Աբրահամյանի գույքի քանակը վերջին չորս տարում ավելացել է 17-ով։
Մամուլում երկար տարիներ խոսվել է, որ նախկին ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանին պատկանող բազում շարժական ու անշարժ գույք, ընկերություններ գրանցված են նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի մերձավորների, բարեկամների ու աշխատողների անուններով։
Դեռևս 2014-ին, այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչպե՞ս է նա հարստացել, Աբրահամյանը պատասխանել էր. «Ես դա իրոք աշխատել եմ այն տարիների ժամանակ, երբ որ աշխատել եմ, հողագործությամբ եմ զբաղվել այն ժամանակ, երբ որ դա թույլատրվել է»։
Հատկանշական է, որ Աբրահամյանը 1995-2016 թվականներին՝ 21 տարի, զբաղեցրել է պետական պաշտոններ՝ քաղաքապետ, պատգամավոր, մարզպետ, նախարար, նախագահի աշխատակազմի ղեկավար, Ազգային ժողովի նախագահ և վարչապետ։
Աբրահամյանը վերջին անգամ հայտարարագիր ցույց է տվել 2016-ի սեպտեմբերի 8-ին՝ վարչապետի պաշտոնը դադարեցնելու պատճառով։ Այն ժամանակ նա հայտարարագրել էր երեք բնակարան ու մեկ ավտոտնակ, ինչպես նաև խոշոր չափերի գումար՝ 160 մլն դրամ ու 1.5 մլն դոլար։
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.