Դատավոր Աննա Դանիբեկյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության լուծումը հետաձգեց՝ մինչ էական հանգամանքների պարզումը։
«Ֆակտոր»-ի եթերում Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը նշել է, որ այսկերպ մերժվել է իրենց միջնորդությունը. «Տեղի ունեցավ տրամաբանության, չեմ ասում՝ իրավունքի, տրամաբանության ամբողջական ոտնահարում, քարկոծում, տրամաբանության բացակայություն:
Ցանկացած դատական գործընթաց ունի հետևյալ տրամաբանությունը. սկզբում սահմանվում են իրավական կամ այն հարցերը, ինչ պետք է ապացուցվի, հետո նոր ուսումնասիրվում է՝ արդյոք դրանք ապացուցվո՞ւմ են, թե՞՝ ոչ: Հիմա բարձրացրել էինք 3 հարց. արդյոք 300.1 հոդվածը հստա՞կ է, թե՞՝ ոչ, եթե հստակ չէ, դատարանն էլ ապացույցն ուսումնասիրելու խնդիր չունի, որովհետև այդ ապացույցներով ոչ հստակությունը չես կարող ապացուցել: Դատավորը ոչ թե պետք է ասի՝ այն, ինչ անում եք, սրա տակ ընկնում է, թե՝ ոչ, դատավորը պետք է ասի, որ հստակ է, դատախազությո՛ւն, ապացուցե՛ք այս-այս հոդվածները:
Հիմա մենք ասում ենք, որ սա հստակ չի, չենք հասկանում՝ ինչ է դրա տակ ընկած, և ոչ միայն մենք չենք հասկացել, այլ նաև դատավորը՝ Դավիթ Գրիգորյանը»,-ասել է նա:
Մանրամասները` տեսանյութում: